Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7)

Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողովը

Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողովը

2007 թ. սեպտեմբերի 20-23-ին Հայկական բժշկական ասոցիացիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Առողջապահության ազգային ինստիտուտը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը համատեղ անցկացրին Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողովը։

 

«ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԻ ԴԱՐՊԱՍԸ» խորագիրը կրող արդեն ավանդական դարձած գիտաժողովին մասնակցեցին աշխարհի 20 երկրների ավելի քան 200 երիտասարդ բժիշկներ և գիտնականներ։ Շատերի համար այն դարձավ առաջին հնարավորությունը միջազգային մակարդակով ներկայացնելու սեփական հետազոտությունները, քննարկելու դրանց արդյունքները և գուցե գտնելու համագործակցության եզրեր այլ երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ։

 

Ուզում ենք հիշեցնել, որ այս գիտաժողովը իր բնույթով Հայաստանում միակն է և անց է կացվում յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Գիտաժողովի ընթացքում երիտասարդ մասնագետները հնարավորություն են ստանում նաև ունկնդրելու բարձր վարկանիշ ունեցող մի շարք անվանի մասնագետների դասախոսությունները։ Հավելենք, որ արտերկրից առավել ակտիվ մասնակցություն ապահովելու նպատակով գիտաժողովի կազմակերպիչները արտերկրի մասնակիցներին տրամադրել էին ճանապարհորդային և կեցության դրամաշնորհներ։

 

 

Սեպտեմբերի 20-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը, որին անմիջապես հաջորդեց Հայկական բժշկական ասոցիացիայի պատվավոր անդամների կոչումների շնորհումը։ Հայկական բժշկական ասոցիացիայի կանոնադրությամբ այս կոչմանն արժանանում է տարեկան մեկ անձ։ Ընդ որում, մեկ տարի կոչումը տրվում է Հայաստանը, իսկ հաջորդ տարի` արտերկիրը ներկայացնող գիտնականի։ Մինչ այժմ այս կոչմանը արժանացել էին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը և պրոֆեսոր Հակոբ Ակիսկալը։ Այս տարի ասոցիացիայի գործադիր վարչության որոշմամբ պատվավոր անդամի կոչումները շնորհվեցին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հիմնադիր և երկարամյա ղեկավար, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանին և ՌԴ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին։

 

Նույն օրը գիտաժողովի մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղան ցեղասպանության թանգարանում, ծաղիկներ դրեցին հուշակոթողին։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ բժիշկներին նաև ընձեռվեց հիմնականում տարբեր երկների ղեկավարներին ու պետական պատվիրակություններին տրվող բացառիկ հնարավորթյուն. այն է` տնկել հիշատակի եղևնի համանուն ծառուղում։

 

Սեպտեմբերի 21-23-ին գիտաժողովն իր բուն աշխատանքները շարունակեց Երևանի «Կոնգրես» հյուրանոցում, ուր միաժամանակ մի քանի սրահներում անց էին կացվում մասնագիտական սեկցիաների աշխատանքները, որոնք ուղեկցվում էին բուռն քննարկումներով։ Նույն այդ օրերին հայ և արտասահմանցի բազմաթիվ երիտասարդ մասնագետներ հնարավորություն ստացան ունկնդրելու Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Սութհանսու Չոկրովերտիի, Գրոնինգենի (Նիդերլանդներ) համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան-հոգեբույժ Ջեյկոբ Կորֆի, Մոսկվայի Վիշնևսկու անվան անոթային վիրաբուժության ինստիտուտը ներկայացնող Ալեքսանդր Խազարովի և Հալեպի (Սիրիա) համալսարանի պրոֆեսոր, ուռուցքաբան-էնդոկրինոլոգ Ջանի Հադդադի բովանդակալից դասախոսությունները, որոնց ժամանակ վերջիններս ներկայցրեցին իրենց ոլորտի վերջին նվաճումները։

 

Գիտաժողովի ընթացքում բոլոր մասնակիցները միաժամանակ գնահատում էին իրենց գիտական սեկցիայում ներկայացված յուրաքանչյուր աշխատանք։ Այսպիսով կազմակերպիչները փորձել էին ապահովել առավելագույն անաչառություն` հաշվի առնելով այն փաստը, որ լավագույն աշխատանքների հեղինակների համար նախատեսված էին հատուկ մրցանակներ։

 

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ գիտաժողովի աշխատանքների ամփոփումը և փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտնի դարձան հաղթողների անունները։ Մասնավորապես` ԵՊԲՀ-ի ընդհանուր և օրգանական քիմիայի ամբիոնի ասպիրանտ Արտակ Թովմասյանը և ԵՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Արաքսյա Թոփչյանը Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից միանվագ կրթաթոշակ ստացան` իրենց ընտրությամբ, եվրոպական որևէ գիտաժողովի մասնակցելու համար։ Բացի այդ Էդմոն Քյոսայանի անվան մրցանակը բաժանվեց երկու մասի և հանձնվեց համապատասխանաբար Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի կլինիկական օրդինատոր Սերգեյ Բարսամյանին և Առողջապահության ազգային ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Տիգրան Հակոբյանին։ Իսկ գլխավոր` գիտաժողովի նախագահական մրցանակին արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի ասպիրանտ, Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանը, որը, բացի համապատասխան կրթաթոշակից, արժանացավ նաև երիտասարդ բժիշկների հաջորդ` թվով հինգերորդ միջազգային գիտաժողովը նախագահելու պատվին։ Հավելենք, որ գիտաժողովի համակազմակերպիչները դիպլոմներով պարգևատրեցին ևս 19 մասնակիցների։

 

 

Այս գիտաժողովի կազմկոմիտեի անդամներից շատերը մի քանի տարի առաջ իրենք էին տակավին առաջին քայլերն անում բժշկագիտության ոլորտում։ Հաճելի է, որ այդ երիտասարդների համար վստահություն և փորձ ձեռք բերելու գործում ավանդ ունեցան նաև երիտասարդ բժիշկների գիտաժողովները։ Այսօր արդեն հենց նրանք են օգնում ու աջակցում ավելի երիտասարդ սերնդին միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական նյութեր պատրաստելուն ու ներկայացնելուն։

 

Այս գիտաժողովների առանձնահատկություններից է նաև նրանց ուսուցողական բնույթը։ Հազվադեպ է պատահում, որ երիտասարդ մասնագետին ինչ-որ բան է հաջողվում անել առաջին փորձից, առավել հազվադեպ են նման հաջողությունները գիտության ասպարեզում։

 

Հաշվի առնելով այն, որ գիտաժողովն արդեն ունի բավականին լուրջ ճանաչում` կազմակերպիչները առավելագույնս փորձել էին է'լ ավելի բարձրացնել վերջինիս վարկանիշը։ Բազմաթիվ աշխատանքներ, որոնք չէին համապատասխանում նշված պահանջներին, մերժվել էին։ Միաժամանակ հաշվի էր առնվել նաև այն փաստը, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդ է և չունի գիտական աշխատանքներ ներկայացնելու փորձ։ Ուստի նրանց հետ անց է կացվել հսկայական աշխատանք. մատնանշվել են վրիպումներն ու բացթողումները, և հնարավորություն է տրվել դրանք շտկելու։ Արդյունքում կարող ենք հավաստել, որ գիտաժողովում ներկայացված բոլոր նյութերն, առանց բացառության, ունեին գիտական պատշաճ մակարդակ և համապատասխանում էին միջազգային պահանջներին։

 

Հուսով ենք, որ արդեն կայացած գիտաժողովը է'լ ավելի բարձր արդյունքներ կգրանցի հաջորդ` V գիտաժողովին, որը տեղի կունենա 2009 թ:

 

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վնասվածքաբանությունը Հայաստանում
Վնասվածքաբանությունը Հայաստանում

Հարցազրույց 'Էրեբունի'' բժշկական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., Արմեն Չարչյանի հետ...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հեռուստաբժշկությունը Հայաստանում
Հեռուստաբժշկությունը Հայաստանում

Հեռուստաբժշկությունը նոր տեխնոլոգիա չէ, այն ժամանակակից բժշկության մի ամբողջ բնագավառ է, որը ծնունդ է առել մարդկայինբանականության և գիտական մտքի, ինչպես նաև ինֆորմացիայի...

Հրատապ թեմա Հայաստանում
''HEALTHY VILLAGE'' ծրագրի երկրորդ փուլը Լճաշեն գյուղում
''HEALTHY VILLAGE'' ծրագրի երկրորդ փուլը Լճաշեն գյուղում

Հարգելի ընթերցող, նախորդ համարում տպագրված հոդվածում, որը նվիրված էր "Healthy Village" ծրագրին, մենք խոստացել էինք, որ հետամուտ ենք լինելու վերջինիս ընթացքին և արդյունքներին, քանի որ հաջողության դեպքում այն կարող է, որպես հաջողված փորձի...

Թվեր և փաստեր Իրադարձություններ Հայաստանում
Հովհաննես Հովհաննիսյան. բժիշկ-լուսանկարիչ
Հովհաննես Հովհաննիսյան. բժիշկ-լուսանկարիչ

Միակ իրական շքեղությունը մարդկանց հետ շփվելու շքեղությունն է:

Ուզում եմ ներկայացնել բժիշկ-լուսանկարիչ Հովհաննես Հովհաննիսյանին...

Բժիշկ-արվեստագետ
Ցիստիտը չի' կարելի անտեսել
Ցիստիտը չի' կարելի անտեսել

Ցիստիտ... Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. Կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց...

ԿԻՆ: Հիվանդություններ Միզային համակարգ
Ընկալունակություն, ներըմբռնողություն, հոտառություն
Ընկալունակություն, ներըմբռնողություն, հոտառություն

Գիտական տեսանկյունից, խոսելով մարդու ընկալունակության և հոտառության մասին, հասկանում ենք նրա կողմից ոչ-վերբալ ազդանշաններն ընկալելու կարողությունը և այդ ազդանշանները համարժեքորեն խոսքի հետ համադրելու ունակությունները

Հոգեկան առողջություն Ես
D խմբի վիտամիններ (կալցիֆերոլներ)
D խմբի վիտամիններ (կալցիֆերոլներ)

Վիտամին D անվանում են քիմիական կառուցվածքով նման և ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակությունը կարգավորող մի քանի միացությունների խումբը ¥էրգոկալցիֆերոլ-D2, խոլեկալցիֆերոլ-D3...

Վիտամիններ և միներալներ
Մեծ դեղատուփ ձեր փոքրիկի համար
Մեծ դեղատուփ ձեր փոքրիկի համար

Որպես կանոն, յուրաքանչյուր ծննդատանը ապագա մայրիկին զգուշացնում են, թե ինչ դեղամիջոցներով է անհրաժեշտ «զինվել»։ Այդ իսկ պատճառով կանայք դեղատուն են գալիս ամենաանհրաժեշտ միջոցների...

Առաջին նախաբժշկական օգնություն
Այս զարմանահրաշ կաղամբը
Այս զարմանահրաշ կաղամբը

Կաղամբից կերակուր պատրաստելիս դժվար թե մարդու մտքով անցնի, որ այդ բանջարեղենը բացի համեղ և օգտակար լինելուց նաև բուժիչ հատկություններով է օժտված։ Հին հույները կաղամբին վերագրում էին այնպիսի։...

Սնունդը և առողջությունը
Ձգտելով կատարելության
Ձգտելով կատարելության

Մարմնի կազմվածքը` «եռանկյունի»

Մարմնի այսպիսի կազմվածք ունեն` Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը...

Սնունդը և առողջությունը Առողջ և գեղեցիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ